Փոխվարչապետը ներկայացրեց աշխատատեղերի պահպանման ուղղությամբ Կառավարության ծրագրերը

ՆՆարե Ոսկանյան

Խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ  փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին, թե գործազրկության ի՞նչ մակարդակ կա երկրում, ասաց.

«Կարևոր է այժմ հասկանալ, թե քաղաքացիների ո՞ր մասն է պահպանել աշխատանքը, բայց դրա դիմաց վարձարտություն չի ստացել: Այդ ուղղությամբ արդեն 3-րդ անգամ կրկնում ենք դրամաշնորհային միջոցառումը, որի նպատակն է  օժանդակել ձեռնարկություններին: Այս պահի դրությամբ՝ նախնական գնահատականներով, հարկադիր պարապուրդը մոտ 12 հազար մարդու է վերաբերել, բայց վերջնական գնահատականների համար դեռ վաղ է, և երկու ամսից արդյունքների ամփոփումն ավելի ստույգ կլինի»,- ասաց փոխվարչապետը:    

Գրիգորյանը նաև հավաստիացրեց, որ մարտի 14-ից ամեն ինչ արել են աշխատատեղեր չկորցնելու համար, քանի որ համավարակով պայմանավորված՝ բիզնեսը ստիպված է եղել կրճատել ծախսերը: 

«Պետական հատվածում նման բան չկա, առաջին միջոցառմամբ հնարավորություն ենք ստեղծել, որպեսզի գործատուն հնարավորություն ունենա անտոկոս դրամական միջոցներ ստանա ու վճարի աշխատավարձ: Նույնն արել ենք երրորդ միջոցառմամբ, 5-րդ, 18-րդ և 21-րդ միջոցառումներով: Աշխատատեղերի պահպանման ուղղությամբ  ամեն ինչ արվել է և մինչև օրս արվում է»,- ասաց Գրիգորյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում