Խառնակչությամբ զբաղվող համակարգի գործունեությունը սպառնալիք է ՀՀ անվտանգությանը. Անդրանիկ Քոչարյան

ՆՆարե Ոսկանյան

«Իմ քայլը»  խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ ընդդիմադիր ուժերի կողմից կառավորությունը փոխելու մասին հայտարարություններին:

Քոչարյանը նշեց, որ որևէ մեկի համար հստակ հասկանալի չեն այդ արհեստական հիմնավորումները: Ըստ պատգամավորի, սակայն, ավելի քան պարզ է, որ այսօրվա քննարկվող հարցը անցյալում թույլ տրված ապօրինությունների ու կեղծիքների հետևանք է:

«Վերջիններս շարունակելու են մեզ ուղեկցել այնքան ժամանակ, մինչև անցյալի էջը փակելու վերջնական լուծում չգտնենք, իսկ դրա համար անհրաժեշտ է ունենալ այսօրվա իշխանությանը գոնե թե բովանդակային առումով հակակշռող ընդդիմություն»,- ասաց պատգամավորը:

Քոչարյանը նաև ասաց՝ նկատելի է պետության շահին հակառակ շարունակաբար խառնակչությամբ զբաղվող համակարգ, որի գործունեությունը սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը: Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ ակնհայտ է, որ որոշակի հետևողական միջնորդությունների արդյունքում  այդ համակարգը հնարավորություն է ունենալու թափանցել քաղաքական դաշտ, ինչը, սակայն, թույլ տալ չեն կարող:

«Այսօրվա կեղծ օրակարգում իրենց հաստատուն տեղը  գտած գործիչներից մի քանիսը  նախկինում եղել են իրական ընդդիմադիր շարքերում և պայքարել են այս փոփոխությունների համար, իսկ հիմա  գործում են ի վնաս դրանց»,- ասաց Քոչարյանը՝ նշելով, որ հանրության շրջանում արհեստական լարվածություն առաջացնելու փոխարեն  քաղական հեռանկար ձևավորելու համար լավ կլինի ծավալուն աշխատանք տանել կադրային ու գաղափարական ներուժի ուղղությամբ: Վստահեցրեց, որ այդ ժամանակ նրանց մոտ կստեղծվի նոր և հիմնավորված ասելիք ձևավորելու հնարավորություն, որը օգտակար կլինի ոչ միայն իրենց, այլ նաև երիտասարդ իշխանության համար: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում