Լիլիթ Մակունցը հորդորում է տարանջատել քաղաքական և իրավական գործընթացները

ՆՆարե Ոսկանյան

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց, որ երեկ խմբակցության նիստում որոշում են կայացրել, որ ուսումնասիրելով դատախազության  ներկայացրած միջնորդությունը, այսօր էլ հետևելով դատախազի ելույթին, քննարկումներին՝ պատգամավորներն իրենց խղճի, մտքի համոզմունքով փակ քվեարկությամբ կարտահայտեն իրենց կարծիքը: 

Խմբակցության ղեկավարը ընդգծեց, որ տեղի է ունեցել իրավական գործընթաց, որի առնչությամբ հիմքեր ունենալով՝ դատախազությունն իր լիազորությունների շրջանակում միջնորդություն է ներկայացրել ԱԺ: Մակունցն ընդգծեց, որ խորհրդարանն էլ իր գործառույթների և լիազորությունների շրջանակում, առաջնորդվելով օրենքի հավասարության սկզբունքով, պետք է ՀՀ օրենքներով, Սահմանադրությամբ որոշում կայացնի՝ արդյոք հնարավորություն տալի՞ս է լիարժեք քննության, թե՞ ոչ :

Լիլիթ Մակունցը հորդորեց հստակ տարանջատել քաղաքական և իրավական գործընթացները և վերահաստատեց իր երեկ արված հայտարարությունը. «Ես չեմ բացառում և անձամբ ես ունեմ այն համոզմունքը, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի կողմից այդ քաղաքական հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ինչ-ինչ հանգամանքներում, չգիտեմ՝ ո՞ւմ կողմից, ի՞նչ կերպ, տեղեկություն է հասել այն մասին, որ կան որոշակի խնդիրներ իրավական դաշտում»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում