Դավթյանը պարզաբանեց, թե ինչու փետրվարին չի ներկայացրել Ծառուկյանին կալանավորելու միջնորդություն

ՆՆարե Ոսկանյան

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին, թե ինչո՞ւ փետրվարին չէր եկել  Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջոնրդությամբ, ցույց տվեց փաստաթուղթն ու նշեց, որ ապացույցների բավարարության համար այս ամիսների ընթացքում տեղի է ունեցել քննչական և շատ ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Տեղեկացրեց նաև, որ մինչև երեկ՝ միջնորդությունը մուտք անելու պահը, ձեռք էին բերվում առանցքային նշանակություն ունեցող ապացույցներ: 

Անդրադառնալով հարցին, թե կա՞ ցուցմունք, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ գումար է տվել, որ բաժանեն ընտրակաշառք՝ Դավթյանը ասաց, որ ուղիղ ցուցմունքի մասով միջնորդության մեջ նկարագրել է ու կարդաց թեկնածուի ցուցմունքի հատվածը.

«Գագիկ Ծառուկյանն իրեն հրավիրել է 2017 թվականին, առաջարկել, որ մասնակցի ընտրություններին՝ պայմանով, որ պետք է ապահովի 9000 ձայն: Գագիկ Ծառուկյանի հետ պայմանավորվածության համաձայն՝ անհրաժեշտ ծախսերն ապահովելու համար դիմել է համապատասխան անձանց, որոնք զբաղվում են ֆինանսական միջոցներով: Իր հետագա՝ ավելի մանրամասն ցուցմունքի մեջ, բնականաբար, գումարային ծախսերի պարզաբանումներ ևս տրված են»,- ասաց դատախազը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում