Հանրությունը կարող է վստահ լինել, որ սա մաքուր իրավական գործընթաց է. գլխավոր դատախազ

ՆՆարե Ոսկանյան

Խորհրդարանում ընթանում է ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության քննարկումը:

Արթուր Դավթյանը, անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի այն դիտարկմանը, թե արդյոք այսօրվա միջնորդությունը քաղաքական պատվեր չէ՞, քանի որ նա նախկինում էլ այլ պատգամավորի, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ նույնպես փորձել են միջնորդություն ներկայացրել, հետո հետ են կանգնել:

Գլխավոր դատախազը շեշտեց, որ պատգամավորի, ում նկատմամբ նախկինում ցանկացել է միջնորդություն ներկայացրել, չի արվել քաղաքական հանձնարարությամբ: Ասաց՝ հանրությունն այսօր էլ կարող է վստահ լինել, որ սա մաքուր իրավական գործընթաց է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում