Վարույթն իրականացնող մարմինն է որոշում՝ ինչ ծավալի տեղեկություն է պարտավոր հանրությանը տրամադրել

ՆՆարե Ոսկանյան

Ազգային ժողովում քննարկվում է պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ  քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը: «Լուսավոր հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն Արթուր Դավթյանին հարց ուղղեց, թե արդյոք այս ամբողջ ընթացքում և այս գործի խուզարկությունների շրջանակում միայն 2017 թվականին առերևույթ վերաբերող ընտրակաշառքի նյութե՞ր են գտել:

Գլխավոր դատախազը տեղեկացրեց, որ քրեական հետապնդման մարմինները չեն փնտրում որևէ քաղաքական ուժի կամ որևէ ընտրության ընթացքում կատարված փաստաթղթեր, այլ քրեական գործերը, վարույթները ենթադրում են քրեադատավարական գործողություններ: 

Պատգամավորին հետաքրքրում էր նաև, թե միայն այդ քաղաքական ուժի ընտրակաշառքի մասո՞վ են փաստերի տիրապետում: 

Դավթյանը շեշտեց, որ իր միջնորդությունում ընդգծեց, որ բացարձակ ընտրակաշառքին չառնչվող քրեական գործի ընթացքում պաշտոնեական հանցագործության գործող քաղաքաշինության կոմիտեի նախագահին վերագրվող հանցագործության փաստով նրա հանցակցի ընկերությունում կատարվել է խուզարկություն: Ասաց՝  խուզարկության ընթացքում հայտնաբերվել են այն փաստաթղթերը, որոնց մասին բարձրաձայնել է: 

Թանդիլյանի հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ առերևույթ նախաքննական գաղտնիք պարունակող փաստաթղթերը հայտնվում են իշխող քաղաքական ուժի պատգամավորների Ֆեյսբուքի էջերում, Դավթյանը պատասխանեց. 

«Նախաքննության գաղտնիքի հրապարակման օրենսդրական կարգավորումը հետևյալն է, որ վարույթ իրականացնող մարմինն ինքն է որոշում՝ ի՞նչ ծավալով տեղեկություն հրապարակի՝ գնահատելով ռիսկերը՝ նախաքննության արդյունավետության վրա հետագա բացասական ազդեցության առումով: Բոլոր այն դեպքերում, երբ նախաքննության մարմինը պաշտոնապես կորոշի այս կամ այն տեղեկությունը հրապարակել, դա վարույթ իրականացնող մարմնի իրավունքն է, լիազորությունը՝ հանրությանը տեղեկատվություն տրամադրելու իր պատասխանատվությամբ»,- ասաց Ա. Դավթյանը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ վարույթ իրականացնող մարմինը ինքն է որոշում՝  ի՞նչ ծավալի տեղեկություններ է պարտավոր հանրությանը տրամադրել, այլ ճանապարհով արտահոսքը հանցագործություն է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում