Գործերն այնքան էլ լավ չեն, արձանագրվել է նոր ռեկորդ՝ վարակման 723 նոր դեպք. Փաշինյանն ուղիղ եթերում է

ԱԱրևիկ Աբելյան

Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերն այնքան էլ լավ չեն ընթանում: Մարդիկ շարունակում են համատարած չպահպանել հակահամաճարակային կանոնները։ Այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով մանրամասներ.

«Երեկ ունեցել ենք նոր ռեկորդ՝ 723 նոր դեպք է արձանագրվել. մահացել է 6 մարդ, ապաքինվածների թիվը 442 է: Պետք է անկեղծ ասեմ, որ դառնացած եմ: Ոչ միայն այս թվերի հետ կապված: Սևանից եմ աշխատանքի եկել, մեքենայի պատուհանից երևում է, որ մարդիկ շարունակում են համատարած չպահպանել հակահամաճարակային կանոնները: Ամենաբացահայտը դիմակի կրումն է: Սկսել եմ մտածել, որ այստեղ խնդիրն արդեն դուրս է եկել կորոնավիրուսի շրջանակից:

Այսօր փողոցում տեսնում էի քայլող մարդկանց, այնպիսի զգացողություն էր, թե նրանք քայլում են դեպի վերակենդանացման բաժանմունք: Ուզում էի ասել՝ կա՛նգ առեք, ժողովո՛ւրդ: Այսպես մենք գնում ենք դեպի շատ վատ ուղղությամբ և շատ վատ տեղ»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը շնորհակալություն հայտնեց կարգը պահպանող բոլոր քաղաքացիներին և հայտարարեց, որ կարգն ազատության դեմ չէ, այն միայն ու միայն մարդկանց իրավունքները պաշտպանելու նպատակ ունի:

 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում