Որ դեպքում կարող է քննարկվել արտակարգ դրությունը հանելու հարցը

ՆՆարե Ոսկանյան

Ո՞րն է այն պահը, շեմը, որին հասնելու պարագայում պետք է քննարկվի արտակարգ դրությունը հանելու հարցը։ Հարցը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղեց ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանը:  

Փաշինյանը ներկայացրեց երկու տարբերակ և ասաց՝ երրորդ տարբերակ չկա։ Առաջին տարբերակն, ըստ վարչապետի, երբ կհայտնաբերվի պատվաստանյութ, որի էֆեկտիվությունը հաստատված կլինի, և կներմուծեն, ու կսկսվի զանգվածային պատվաստման գործընթաց։

«Տարբերակ երկրորդ. երբ մենք արձանագրենք, որ հակահամաճարակային կանոնների պահպանումը բերում է  շարունակական թվերի նվազման։ Օրինակ՝ եթե մենք այսօրվա վիճակով երկու շաբաթ անընդմեջ տեսնենք թվերի նվազում։ Թվերը գան հասնեն 150, 100  և դրանից ներքև»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ խնդիրը սկզբում այն էր, որ հստակ բանաձևը գտնված չէր, թե ինչպես կարելի է հսկողության տակ առնել հիվանդությունը։ Հիշեցրեց, որ ԱՀԿ հայտարարությունները վերջին 5 ամիսների ընթացքում մի քանի անգամ հակասել են միմյանց։ Օրինակ՝ վերջերս ԱՀԿ-ն հայտարարեց, որ ասիմպտոմ հիվանդները վարակակիր չեն, իսկ երկու օր հետո ասվեց հակառակը։ Վարչապետն ընդգծեց, որ խնդիրն այն է, որ նոր տիպի կորոնավիրուսի մասին մարդկության իմացությունը դեռ շարունակում է զարգանալ։ 

Փաշինյանը նշեց․ «Մենք շատ երկար փորձի, սխալների, ձախողումների արդյունքում գտանք այն բանաձևը, որ մեզ պետք է երաշխավորի, որ թվերը առնում ենք հսկողության տակ. կրել դիմակ, պահել սոցիալական հեռավորություն և ախտահանել ձեռքերը»։ Ասաց՝ մեր խնդիրն է՝ արտակարգ դրության միջոցները գործադրելու օգնությամբ այս կանոնների պահպանումը դարձնել հանրային վարքագիծ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում