Հնարավոր է՝ ստիպված լինենք գնալ տոտալ լոքդաունի, ինչը կնշանակի հարված հասցնել մեր տնտեսության ողնաշարին.վարչապետ

ՌՌոզա Խաչատրյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու մասին հարցի ներկայացման ժամանակ անդրադարձավ նաև խիստ սահմանափակումների ռեժիմին վերադառնալու մասին հարցին:

Վարչապետը նշեց, որ տոտալ սահմանափակումների ռեժիմի էֆեկտիվությունը մի անգամ արդեն ապացուցվել է, և Կառավարության ուղերձը շարունակում է մնալ նույնը:

«Մենք պետք է անհատական վարքի փոփոխությամբ հաղթահարենք այս իրավիճակը: Բայց ուզում եմ նաև ընդգծել, որ կարող է գալ իրավիճակ, որ մենք պարզապես այլ ընտրություն չունենանք, քան տոտալ սահմանափակումների վերադառնալը: Ընդ որում՝ մենք ունենք հաշվարկներ, և եթե մեզ հաջողվի կայուն պահել իրավիճակը, և մենք մնանք օրը 550-600 նոր դեպքի շրջանակում, այդ բեռը ծանրությամբ, բայց տանելի կլինի առողջապահական համակարգի համար: 

Բայց եթե թիվը դրանից էականորեն ավելի իրավիճակ ունենանք, մենք կարող ենք ստիպված լինել գնալ տոտալ լոքդաունի, ինչը կնշանակի հարված հասցնել մեր տնտեսության ողնաշարին: Բայց էլի մեզ համար սա ունի նաև գաղափարախոսական կարևոր նշանակություն, և այս հարցի լուծումը մենք տեսնում ենք Կառավարության և ժողովրդի զանգվածային համագործակցության մեջ»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ իրավիճակի կայունացումը մեզանից յուրաքանչյուրից  կախված լինելու և հակահամաճարակային շարժում սկսելու անհրաժեշտության մասին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում