Ընդհատակյա հարսանիքները կարող են դառնալ ընտանեկան ողբերգություն․ Փաշինյան

ՆՆարե Ոսկանյան

Պարետատան նիստից հետո անցկացվող ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով հարցին, թե Հայաստանը պատրաստվում է միջազգային հանրությունից օգնություն խնդրել՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ բժիշկների և դեղորայքի տեսքով, ընդգծեց, որ օգնություն պատրաստվում են խնդրել առաջին հերթին Հայաստանի քաղաքացիներից։ Վարչապետն ասաց՝ մեր ուղերձը հետևյալն է․

«Սիրելի՛ հայրենակիցներ, օգնե՛ք մեզ՝ օգնենք ձեզ, և եկեք իրար օգնենք, որ այս խնդիրը հաղթահարենք։ Դրա համար պետք է անել շատ պարզ բան՝ կրել դիմակ ու ճիշտ կրել, պարբերաբար ախտահանել ձեռքերը և պահպանել սոցիալական հեռավորությունը։ Ընդհատակյա հարսանիքներ չանել, որովհետև ընդհատակյա հարսանիքները կարող են դառնալ ընտանեկան ողբերգություն։ Եթե այդ հարսանիքներում մեկ-երկու հոգի վարակվեն, և արդյունքում, Աստված չանի, մահ արձանագրվի, դա կարող է այդ երջանկությունը վերածել դժբախտության»։

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ, ըստ վերլուծության, եթե թվերը մնան այս շաբաթ արձանագրված սանդղակում, ապա առողջապահության համակարգը պատրաստվել է այդ բեռը կրելուն։ Վարչապետը նաև ընդգծեց, որ կան նաև աջակցություններ բարեկամ երկրներից, որոնք պատրաստակամություն են հայտնում աջակցություն ցուցաբերել Հայաստանին։

«Մեզ համար շատ կարևոր է այդ բարեկամական ժեստերը չմերժել, որովհետև մենք կարծում ենք, որ, այո, դժվար պահին բարեկամները հստակ ընդգծվում են, և այն երկրները, որոնք մեր նկատմամբ կանեն բարեկամական ժեստ, իհարկե, այդ երկրների աջակցությունը կընդունենք»,- ասաց վարչապետը՝ շնորհակալություն հայտնելով ու կարևորելով համավարակի պայմաններում օգնության պատրաստ բարեկամ երկրների աջակցությունը։ Ասաց՝ մենք պատրաստ ենք դժվարին պահերին օգնել մեր բոլոր բարեկամներին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում