Բջջային հավելվածով հնարավոր կլինի արձանագրել 12 տեսակի իրավախախտում. ոստիկանության պետ

ՌՌոզա Խաչատրյան

Կառավարության այսօրվա նիստին քննարկվեց Պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգում (բջջային հավելված) գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ էլեկտրոնային հաղորդում ուղարկելու ամսական և տարեկան առավելագույն քանակը, ինչպես նաև բջջային հավելվածի միջոցով արձանագրվող իրավախախտման տեսակները սահմանելու մասին հարցը:

Նորանշանակ ոստիկանապետ Վահե Ղազարյանը տեղեկացրեց, որ նախագծի ընդունման նպատակը քաղաքացիներին ճանապարհային կանոնների խախտումները նաև բջջային հավելվածի միջոցով բացահայտելու հնարավորություն տալն է:

«Հավելվածը հասանելի կլինի Հայաստանում մշտական բնակվող անձանց համար: Ընդ որում՝ հավելվածի միջոցով ստացված նյութի հիման վրա վարչական վարույթ ներկայացվելու է, եթե այն հնարավորություն կտա ներկայացնելու իրավախախտման ամրագրված ֆիզիկական անձին, իրավախախտման գործիք հանդիսացող ավտոմեքենայի համարանիշը, իրավախախտման ամրագրելու վայրը և ժամանակը:

Բացի այդ՝ այն պետք է ուղարկված լինի առցանց ռեժիմով՝ որպես իրավախախտման մասին էլեկտրոնային հաղորդում»,- ասաց ոստիկանապետը՝ հավելելով, որ մեկ օգտատիրոջ կողմից միևնույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ հնարավորություն է տրվում ուղարկել տարեկան 30 էլեկտրոնային հաղորդում:

Հավելվածի միջոցով հնարավոր կլինի արձանագրել առավել հաճախակի հանդիպող 12 տեսակի իրավախախտում՝ նշեց Ղազարյանը՝ հավելելով, որ նախագիծը քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ:

Վարչապետը հավելեց՝ պետք է 12 իրավախախտումներին ավելանա ևս մեկը՝ մեքենայում մեկ անձից ավելի լինելու դեպքում դիմակ չկրելը:

Այս թեմայի շուրջ քննարկումներ ծավալվեցին:

«Իրավաչափ նպատակ է իրավախախտումների կանխարգելումը, բացահայտումը: Ունենք նաև անձնական տվյալների մշակման խնդիր, այստեղ պետք է հարաբերակցությունը նայել՝ որքան է համաչափ նպատակի համար իրավաչափ կիրառվող միջոցը: Կարող ենք խնդիրն այդ տեսանկյունից ուսումնասիրել և ձեր առաջարկի հիման վրա փորձենք լուծումներ գտնել»,- ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում