Ոստիկանների արտակարգ ծառայությունը մետրոյում

ՇՇողիկ Գալստյան

Ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Բացի փողոցներում, բակային հատվածներում և հսկիչ-անցակետերում ծառայությունից, ոստիկանությունն արտակարգ ծառայություն է իրականացնում նաև մետրոպոլիտենի կայարաններում։

Ծառայությունն իրականացնում են ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները։ Նրանք մետրոյի կայարանների մուտքերի մոտ ստուգում են, որպեսզի բոլոր քաղաքացիները մուտք գործեն միայն դիմակներով։ Պարբերաբար հայտարարվում է շարժասանդուղքին սոցիալական հեռավորություն պահպանելու անհրաժեշտության մասին։
Կառամատույցներում նույնպես շրջում են ոստիկաններ, ստուգում դիմակների առկայությունը, հորդորում պահպանել սոցիալական հեռավորություն։

Ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի աշխատակիցներն արտակարգ ռեժիմով ծառայություն են իրականացնում նաև գնացքի վագոններում։ Գործառույթը նույնն է՝ հետևում են, որպեսզի քաղաքացիները պահպանեն սոցիալական հեռավորություն և լինեն դիմակով։ Եթե հայտնաբերվում են անձինք, որոնք խախտած են լինում կարգը, նրանց նկատմամբ կազմվում են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում