Մեր երկրի անվտանգության շահը, պետական կառավարման որակի և կարգապահության շահը պահանջում էին նման որոշումներ. վարչապետ

ԱԱրման Գալոյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից Արտակ Դավթյանի պաշտոնանկությանը: Հիշեցնենք՝ չնայած արտակարգ դրությանը, բազմամարդ հավաքներ չանցկացնելու կոչերին, երեկ տեղի է ունեցել Դավթյանի որդու հարսանիքը:

«Ճգնաժամը նրանով է ճգնաժամ, որ շատ դեպքերում իրար է խառնում մարդկային, ընկերական, պաշտոնական հարաբերություններ»,- ասաց վարչապետը:

Նա երջանկություն մաղթեց նորապսակներին, բայց և հավելեց. «Որոշումները շատ հաճախ ճգնաժամային իրավիճակներում միանշանակ չեն լինում: Բայց գալիս, հասնում է մի գիծ, երբ որ կարգապահությունը, կարգուկանոնը արտակարգ դրության և երկրի ղեկավարի ասածներից բխող գործողությունների ճշգրիտ և անվերապահ կատարումը դառնում է առաջնահերթություն և ստանում է առաջնահերթություն՝ մնացած բոլոր հարցերի նկատմամբ: Ես իհարկե ցավում եմ նման զարգացումների համար, բայց կարծում եմ՝ այս իրավիճակում մեր երկրի անվտանգության շահը, պետական կառավարման որակի և կարգապահության շահը պահանջում էին կայացնել նման որոշումներ:

Եվ էլի ուզում եմ հստակ արձանագրել՝ առավել ևս պետական կառավարման մարմինները, առավել ևս պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինները պետք է սեփական օրինակով ի ցույց դնեն ծայրաստիճան կարգապահություն, որպեսզի մենք կարողանանք սեփական օրինակով քաջալերել մեր հայրենակիցներին, որ օր առաջ հաղթահարենք ճգնաժամը»:

Վարչապետը նաև նշեց, որ չի կարծում, թե Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին ծառայություններ մատուցելու պոտենցիալը սպառված է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում