Ցանկացած հրապարակում ահազանգ է, եթե որևէ ահազանգ չի հաստատվում՝ շատ ավելի լավ. վարչապետ

ԱԱրման Գալոյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հակահամաճարակային կանոնների խախտման մասին փաստող լուսանկարներ հրապարակելու վերաբերյալ քննադատություններին:

«Ցանկացած հրապարակում ահազանգ է, եթե որևէ ահազանգ չի հաստատվում, ավելի լավ»,- նշեց նա: Վարչապետը տեղեկացրեց, որ այդ հարցը քննարկվել է նաև անձնական տվյալների պաշտպանության գործակալության հետ: «Բոլոր նրանք հրապարակել են հրապարակային նշանի ներքո, ուրեմն թույլատրել են վերահրատարակել իրենց լուսանկարները»,- ասաց Փաշինյանը: Միաժամանակ վարչապետը նշեց, որ ամեն ինչ կանեն անհատական տվյալները հնարավորինս պաշտպանելու համար:

«Բայց կա հանրային շահ, օրինականության շահ»,- ասաց Փաշինյանը՝ կոչ անելով քաղաքացիներին միանալ ֆլեշմոբին, անհատական տվյալները հնարավորինս պատշպանելով, հրապարակել հակահամաճարակային կանոնների խախտումները փաստող լուսանկարներ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում