ԱԺ պատգամավորն առաջարկում է սահմանել մեկուսացման նպաստ

ՎՎարդուհի Բալյան

Խորհրդարանն արտահերթ նիստում քննարկեց «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություների նախագիծը: 

Նախագծի հեղինակ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Նարեկ Զեյնալյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է սահմանել մեկուսացման նպաստ այն վարձու աշխատողների կամ ինքնուրույնաբար իրենց աշխատանքը կազմակերպած անձանց, որոնք մեկուսացվել կամ ինքնամեկուսացվել են: Պատգամավորն ասաց, որ որոշումն ունի սոցիալական ուղղվածություն: 

«Մեկուսացման նպաստ չեն ստանա այն անձինք, որոնք հեռավար են աշխատել, նրանք, որոնք եղել են հարկադիր արձակուրդում, բայց գործատուն վճարել է աշխատավարձի 2/3-ը,նրանք, որոնք խախտել են մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները»,- պարզաբանեց նա:

Ն.Զեյնալյանի խոսքով՝ նախագիծը կտարածվի մարտի 1-ից գործող իրավահարաբերություների վրա: Բյուջեն կկազմի մոտ 400 մլն դրամ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում