Հայաստանում ներքին զբոսաշրջության շատ մեծ պոտենցիալ կա. վարչապետ

ԱԱրման Գալոյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով հարևան երկրների, մասնավորապես, Վրաստանի հետ սահմանները բացելու հեռանկարին, Հայաստանում ներքին զբոսաշրջության շատ մեծ պոտենցիալ կա:

«Մենք ինքներս էլ համաճարակային իրավիճակի հետ կապված փակել ենք շատ երկրներից մուտքը դեպի մեր երկիր: Տրամաբանական է, որ այս համաճարակային իրավիճակում այլ զարգացումներ չեն կարող լինել. ամեն երկիր իր կանոններն ունի: ՀՀ-ում ներքին զբոսաշրջության շատ մեծ պոտենցիալ կա. նախորդ տարի 41 տոկոսով ներքին զբոսաշրջության աճ ենք ունեցել: Դժգոհ չենք լինի, եթե այս տարի 150 տոկոս աճ լինի, պարզապես պետք է համաճարակային իրավիճակը խիստ վերահսկվի և հսկողության տակ առնվի»,-ասաց նա՝ պարետատան ճեպազրույցների ժամանակ:  

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում