Տնտեսական սահմանափակումները ծայրահեղ մեթոդ են. այս փուլում այդ հարցը չի քննարկվում. Ավինյան

ԼԼիլիթ Սեդրակյան

Կորոնավիրուսի պայքարի տրամաբանությունը կառուցվել է փուլային ռազմավարությամբ: Այդ մասին պարետատան նիստից հետո ասաց փոխվարչապետ, Պարետ Տիգրան Ավինյանը: 

Անցած 5 ամիսների կտրվածքով Պարետը երկու ռազմավարական փուլ առանձնացրեց՝ մինչև ապրիլի կեսը՝ տեղաշարժման և տնտեսական սահմանափակումների ժամանակահատված, և մինչև մայիսի վերջ՝ սահմանափակումների աստիճանական թուլացման ռեժիմ: 

Տ.Ավինյանն ասաց, որ Հայաստանում արդեն մեկնարկել է թեստերի արտադրություն, մասնավորապես՝ ներկրված 100 հազար ռեագենտներինը, և վաղն առաջին խմբաքանակը՝ 350 թեստ, հանձնվելու է շահագործման: Իսկ մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտը կարող է արտադրել օրական 3000-5000 թեստ, որն ըստ նրա՝ կբավարարի մեր պահանջարկը: 

Պարետն ասաց, որ թեև թվերն աճում են, սակայն, իրենց գնահատականով, կորոնավիրուսի տարածման արագությունը և ինտենսիվությունը մնում է վերահսկելի:

«Հիմա աշխատում ենք միջնաժամկետ հատվածում ռազմավարական մոտեցումները ձևակերպելու ուղղությամբ՝ հաշվի առնելով երկրում համաճարակային վիճակն ու տնտեսական սահմանափակումները: Տնտեսական սահմանափակումները ծայրահեղ մեթոդ են, և այս փուլում այդ հարցը չի քննարկվում»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է զբոսաշրջության ոլորտին և օդային հաղորդակցությանը, Պարետը նշեց, որ այդ հարցերը քննարկվում են, և, ամենայն հավանականությամբ, դրանց կանդրադառնան ամառվա կեսից, որում կարևոր տեղ կունենա կանոնների մշակումը, որը կնվազեցնի վարակի ռիսկը զբոսաշրջիկների համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում