Բոլոր հիվանդանոցները հագեցած են անհրաժեշտ դեղորայքով և սարքավորումներով

ԱԱրման Գալոյան

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղի կլինիկական ղեկավար Հայկ Անտոնյանը պարետատան ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի բոլոր հիվանդանոցներն ու նրանց վերակենդանացման բաժանմունքները հագեցած են միջազգային նորմատիվներին համապատասխանող անհրաժեշտ դեղորայքով և սարքավորումներով։

«Վստահեք մեզ, մենք ջանք չենք խնայելու ձեր հարազատների առողջության համար պայքարելու համար»,- վստահեցրեց Անտոնյանը։

Նրա խոսքով՝ քրոնիկական հիվանդություններ ունեցող մեծահասակների մոտ կորոնավիրուսն  առանձնահատուկ բարդությամբ է ընթանում։

«Պետք է զգոն լինել, որպեսզի այնպես չստացվի, որ բժիշկներն անգամ մեծ անձնակազմով չկարողանան փրկել նրանց կյանքերը։ Պետք է պահպանել բոլոր կանոնները։ Խնդրում եմ, հարգելի հայրենակիցներ, հետևեք բոլոր կանոններին»,- շեշտեց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում