Մեկ ընտանիքում կորոնավիրուսից 3 մահ է գրանցվել. վարչապետ

ՌՌոզա Խաչատրյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ պարետատան քննարկման ժամանակ այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը զեկուցել է, որ կորոնավիրուսից մահացած 80-ն անց մարդու հոգեհանգստի արարողության ժամանակ հանգուցյալի 2 դուստրերը վարակվել են և նույնպես մահացել են կորոնավիրուսից:

«Այսինքն՝ այս դեպքով մենք մեկ ընտանիքում 3 մահ ունենք կորոնավիրուսից: Այնպես որ, մենք ասում ենք՝ կրեք դիմակներ, քանի որ Հայաստանում կան հազարավոր ասիմպտոմ հիվանդներ, նրանք նույնիսկ բողոքներ չունեն, որ դիմեն առողջապահական հիմնարկ, թեստավորվեն, և պարզվի նրանց հիվանդ լինելու հանգամանքը»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ եթե պահենք երեք կանոնները, ապա 95 տոկոս հավանականությամբ չենք վարակվի ու չենք վարակի ուրիշներին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում