Հանրապետության նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել Սարդարապատի ճակատամարտի հուշակոթողին

ԼԼիլիթ Սեդրակյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Սարդարապատի հուշահամալիր և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ մասնակցել Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը:

Հանրապետության նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել Սարդարապատի ճակատամարտի հուշակոթողին:

Նախագահ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել հերոսամարտի զոհերի հիշատակին:

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հնչեցրել է աղոթք:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում