Քննարկել ենք մասնավոր թեստավորող լաբորատորիաների ներգրավման հարցը․ Ավինյան

ՆՆարե Ոսկանյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր ճեպազրույցի ընթացքում տեղեկացրեց, որ պարետատան ռազմավարությունը շարունակելու է մնալ սահմանափակումների ռեժիմին հնարավորինս նվազ չափով վերադառնալու սցենարը։ Փոխվարչապետն ընդգծեց՝ տնտեսական սահմանափակումներ առաջիկայում չեն սպասվում։ Ավինյանի խոսքով՝ կառավարությունն անցել է ապակենտրոն պայքարի:

«Մեզնից յուրաքանչյուրն իր ավանդը պետք է ներդնի այս պայքարում և մեզնից յուրաքանչյուրը  պետք է պաշտպանվի ու պաշտպանի իր հարազատներին։ Կարևոր գործոն է կանոնների պահպանումը, սոցիալական  հեռավորությունն ու դիմակների կրումը, պարբերաբար ախտահանումը»,- ասաց Ավինյանը։

Բայց փոխվարչապետը չբացառեց որոշակի սցենարի դեպքում կրկին կարանտինային ռեժիմի սահմանումը որոշ համայնքներում։ Նա հիշեցրեց, որ նմանատիպ ռեժիմ սահմանվել է, օրինակ՝ Սևանում, Արենիում, բռնկման այլ վայրերում։

«Ամեն ջանք ներդրվելու է, որ կրկին չվերադառնանք համապետական մասշտաբի նման կարանտինային ռեժիմի։ Ընդհանուր կանոնների պահպանման տրամաբանությունը թույլ կտա նվազեցնել վարակի տարածման թվերը»,- ասաց Ավինյանը:

ՀՀ փոխվարչապետը շեշտեց՝ գերխնդիր է, որ առողջապահության համակարգը կարողանա ապահովել բոլորի սպասարկումը։ Տեղեկացրեց, որ քննարկել են նաև թեստավորման  քաղաքականության որոշակի փոփոխություններ, մասնավոր թեստավորող լաբորատորիաների ներգրավման հարցը։ Նրա խոսքով՝ որոշ ժամանակ անց թեստավորման շարունակական ավելացման գործընթացն ավելի մեծ ծավալների կհասնի։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում