Ալեն Սիմոնյանն առաջարկեց համավարակի հարցում միասնական դիրքորոշում ցուցաբերել

ՌՌոզա Խաչատրյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում առաջարկ ներկայացրեց ոչ միայն խորհրդարանական, այլև արտախորհրդարանական ընդդիմությանը։

«Այս համավարակի հետ կապված մենք պետք է միասնական դիրքորոշում ցուցաբերենք, եթե անհրաժեշտ է՝ նույնիսկ ֆորմատներ հասկանանք և քննարկումներ անենք, որովհետև սա միասնական աղետ է, և ես առաջարկում եմ նաև դահլիճում գտնվող մեր գործընկերներին մտածել այդ ուղղությամբ և միասնական գործողություններ մշակել ու հասկանալ այս «պատերազմական իրավիճակում» քննարկելու և աշխատելու։ Եկեք ներքին ջենտլմենական պայմանավորվածություն ձեռք բերենք, որ Քովիդ-19-ի հետ կապված հարցերը խաղից դուրս կանոններ են և մեզ թույլ չեն տալու դա քաղաքական որևիցե նպատակով օգտագործել»,- նշեց Սիմոնյանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում