Կա 3 կանոն, որ 95 տոկոսով կերաշխավորեն՝ կորոնավիրուսով վարակ չի լինի. Փաշինյան

ՎՎարդուհի Բալյան

Կորոնավիրուսի իրավիճակը Հայաստանում սրվում է: Այդ մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Ո՞րն է մեր «սխալը» կորոնավիրուսի դեմ պայքարում: Ես այդ «սխալը» չակերտների մեջ եմ դրել: Մեր «սխալը» հետևյալն է, որ մենք չափից ավելի վստահություն ենք տածել մեր սիրելի հայրենակիցների անհատական պատասխանատվության գործոնի նկատմամբ:

Մեր կանխավարկածը եղել է այն, որ մեր քաղաքացին այդ կանոնները պահպանելիս դա արել է ոչ թե իշխանության, այլ իր, իր հարազատների, ընկերների համար:

Հիմա հարցը հետևյալն է՝ մենք պիտի՞ շարունակենք վստահել այդ գործոնին: Կորոնավիրուսի դեմ պայքարի թիվ մեկ գործոնը պետք է լինի յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունը: Մեզնից յուրաքնաչյուրի անհատական պատասխանատվությունն է, որ պիտի բերի այս համաճարակի հաղթահարմանը»,- նշեց վարչապետը: 

Ըստ նրա՝ կա երեք կանոն, որ 95 տոկոսով կերաշխավորեն, որ կորոնավիրուսով վարակ չի լինի՝ 

  • չախտահանված ձեռքերով դեմքին չդիպչել.
  • առանց դիմակի հաղորդակցության մեջ չմտնել որևէ մեկի հետ.
  • պահպանել սոցիալական հեռավորություն:

Փաշինյանն ասաց, որ այսօր մարդիկ, ցավոք, շարունակում են վարակել և վարակվել: «Մեզնից յուրաքանչյուրը պետք է խնդիր ունենա չվարակվել և չվարակել, իսկ դրա համար պետք է պահպանել այդ երեք կանոնը: 

Յուրաքանչյուրն իր անհատական պատասխանատվությամբ պետք է իրականացնի կորոնավիրուսային հեղափոխություն»,- ընդգծեց նա: 

Կառավարության ղեկավարի խոսքով՝ առջևում ոչ աշխատանքային օրեր են, և հնարավոր է՝ մարդիկ մեծ խմբերով տոնակատարություն անեն: «Խնդրում եմ, հորդորում եմ՝ ոչ աշխատանքային օրերին նույնպես պահպանել անվտանգության կանոնները, այլապես ստիպված կլինենք կրկին խիստ սահմանափակումների գնալ»,- եզրափակեց վարչապետը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում