81 ուղևորափոխադրողի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն. Էդգար Պետրոսյան

ՎՎարդան Հովսեփյան

ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը պարետատանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրեց կորոնավիրուսի կանխարգելման շրջանակներում ոստիկանության կողմից ուղևորափոխադրող սուբյեկտների վերահսկման աշխատանքները:

Պետրոսյանը նշեց, որ ծառայություն է իրականացվում հետիոտն երթուղիով և ավտոպարեկներով՝ շրջայցերի միջոցով:

«81 ուղևորափոխադրում իրականացնող սուբյեկտների նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն, որից 34-ը՝ տաքսիների նկատմամբ, 32-ը՝ երթուղային տաքսիների, 15-ը՝ երթուղային ավտոբուսների և տրոլեյբուսների նկատմամբ, մետրոպոլիտենի նկատմամբ վարչական իրավախախտման արձանագրություն չի կազմվել»,- նշեց Պետրոսյանը:

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանն էլ հավելեց, որ եթե հանրային տրանսպորտում վարորդի կողմից խախտվել է պարետի ընդունած որոշման պահանջը, տվյալ կազմակերպության ղեկավարը կարող է տուգանվել 100-300 հազար դրամով, իսկ եթե ուղևորն է պահանջը խախտել, ապա կարող է պատասխանատվության ենթարկվել՝ տուգանվելով նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

«Խախտումներ հայտնաբերելու դեպքում տեսչական մարմնի կողմից տրվում  են պարտադիր կատարման ցուցումներ: Երթուղին կարող է դադարեցվել, մինչև որոշման պահանջը իրականացվի»,- նշեց Արտյուշ Գրիգորյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում