Արարատ Միրզոյանը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի ԱԺ նորընտիր նախագահի հետ

ՄՄերի Եգորյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահը հանդիպել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանի հետ:

Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր գործընկերոջը չափազանց կարևոր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաջողություն ցանկացել: Նա իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու արցախցի գործընկերներին իրենց գործունեության բոլոր ոլորտներում: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը վստահություն է հայտնել, որ Արցախի վեցերորդ գումարման Ազգային ժողովի հետ գոյություն ունեցած սերտ համագործակցությունն է՛լ ավելի է զարգանալու:

Արթուր Թովմասյանը, ողջունելով իր պաշտոնակցին, նշել է, որ երկու խորհրդարանները մեծ աշխատանք ունեն կատարելու հայ ժողովրդի ընդհանուր օրակարգի, այդ թվում՝ Արցախյան հիմնախնդրի և Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Արցախի օրենսդիր մարմնի ղեկավարը հավաստիացրել է, որ պահպանելու և զարգացնելու են կապերը ՀՀ Ազգային ժողովի հետ: Նա պատրաստակամություն է հայտնել նոր թափ հաղորդելու երկու խորհրդարանների աշխատանքին նաև հանձնաժողովների մակարդակում:

Զրուցակիցների քննարկումը շարունակվել է արդեն ընդլայնված կազմով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում