Արցախի նոր նախագահից սպասելիքները մեծ են. Մարուքյան

ԱԱնուշ Մուրադյան

Արայիկ Հարությունյանի հայտարարություններն ու գնահատականները լավ ենք գնահատում, մոտ երկու շաբաթ առաջ 2 ժամ զրուցել ենք նրա հետ իր մոտեցումների, տեսլականի, պատկերացումների մասին: Այդ մասին «Լուրեր»-ի հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: 

«Հիմա, կարծում եմ, թարմություն կլինի, նոր ուժ է, թարմ ուժ է, և մենք էլ նրանց կողքին կանգնած ենք Արցախի թե՛ սոցիալ-տնտեսական, թե՛ անվտանգային խնդիրները լուծելու համար»,- ասաց նա:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ Արցախում եղել է էվոլյուցիոն ճանապարհով իշխանափոխություն, բազմաթիվ ավանդույթներ փոխանցվել են նաև Արայիկ  Հարությունյանի իշխանությանը: Այնուամենայնիվ, ըստ պատգամավորի, նոր նախագահից սպասելիքները մեծ են՝ հզոր Արցախ ունենալու առումով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում