Կներդրվի իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտ. Բադասյան

ՆՆարե Ոսկանյան

Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի նախագծերը:

Նախարարը տեղեկացրեց, որ նախագծերի ընդունման արդյունքում ակնկալում են կոնցեպտուալ փոփոխություններ: Բադասյանի խոսքով՝ ներդրվում է իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտ, նաև սահմանվում են բազմաթիվ այլընտրանքային խափանման միջոցներ, որոնք կբերեն կալանավորվածների թվի նվազեցման: 

«Միաժամանակ բարձրացվում է քրեական դատավարության արդյունավետությունը, օրենսգրքում սահմանվում են օպերատիվ-հետախուզական գործունեության մի շարք տեսակներ՝ գաղտնի քննչական գործողություններ, որոնք ապահովելու են քրեական դատավարությունում ստացված  տեղեկությունները որպես ապացույց օգտագործումը»,- ասաց նախարարը:

Բադասյանը նաև տեղեկացրեց, որ այսօր արդարադատության նախարարության կայքում կհրապարակվեն այդ բոլոր փոփոխությունները, որպեսզի հանրությունը այս փուլից արդեն տեղեկացված լինի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում