Առաջարկվում է դիմակ չկրելու համար քաղաքացուն 100 հազարի փոխարեն տուգանել 10 հազար դրամով

ՌՌոզա Խաչատրյան

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանն Աժ արտահերթ նիստում ներկայացրեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծով սահմանվում է օրենսգրքի 182.3-րդ հոդվածը լրացնել նոր մասով՝ նշեց արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը:

«Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման պայմանները, պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով»,- նշեց փոխնախարարը՝ հավելելով, որ նույն հոդվածի 10-րդ մասից  առաջարկվում է հանել «Ազատ տեղաշարժի այլ սահմանափակումները» բառերը:

Առաջարկվում է նաև, որ օրենքի նախագիծը ուժի մեջ մտնի հրապարակման պահից:

«Ներկայումս Վարչական իրավախախտումների վերաբերյալ 182.3-րդ հոդվածի 10-րդ մասը սահմանում է վարչական պատասխանատվություն ինչպես մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտման համար, այնպես էլ ազատ տեղաշարժման իրավունքների այլ սահմանափակումների համար՝ սահմանելով պատասխանատվություն նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրհիսունապատիկի չափով, սակայն ներկայումս գործում են ազատ տեղաշարժման որոշակի սահմանափակումներ, որոնք, մեր կարծիքով՝ համադրելի չեն մեկուսացման և ինքնամեկուսացման հետ՝ հաշվի առնելով դրանց հանրային վտանգավորությունը: Հետևաբար, առաջարկվել է ավելի մեղմ պատժաչափ՝ 10.000 դրամի չափով ազատ տեղաշարժման պայման-պահանջ խախտելու համար: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է դիմակների պահանջին բաց տարածքներում, որի խախտման դեպքում գործող օրենքով տուգանքը 100-250 հազար է, հիմա առաջարկվում է նման դեպքերում սահմանել 10.000 դրամ»,- նշեց Դանիելյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում