ՆՆարե Թադևոսյան

Մառնեուլի կարանտինային գոտին վերացվել է․ Aliq

Մառնեուլի կարանտինային գոտին վերացվել է․ Aliq

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով սահմանված սահմանափակումներից մի քանիսը այսօրվանից վերացվում են, տեղեկացնում է aliq.ge-ն։

Այսօր վերացվել է Մառնեուլի կարանտինային գոտին և տեղի բնակչությունը կարող է լքել մունիցիպալիտետի տարածքը:

Ուշ գիշերին ավարտվել է մունիցիպալիտետի մուտքի մոտ տեղակայված հատուկ հսկիչ կետերի աշխատանքը: Մարտի 23-ից Մառնեուլում հայտարարված էր խիստ կարանտինային գոտի, և քաղաքացիները մունիցիպալիտետի տարածքը լքելու իրավունք չունեին:

Հիշեցնենք՝ մայիսի 11-ին բացվեց մայրաքաղաք Թբիլիսին, մայիսի 14-ին՝ Ռուսթավի քաղաքը և Գարդաբանիի մունիցիպալիտետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում