Սեպտեմբերի 1-ից բուհերի ասպիրանտների կրթաթոշակը գրեթե կրկնակի կավելանա

ՌՌոզա Խաչատրյան

Վարչապետը անդրադարձավ նաև կրթության ոլորտում կատարված աշխատանքներին։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ասպիրանտների և դոկտորանտների կրթաթոշակը սեպտեմբերի 1-ից 35000 դրամով կբարձրանա: 2020 թ. սեպտեմբերի 1-ից ՀՀ բուհերի ասպիրանտների կրթաթոշակը գրեթե կրկնակի կավելանա։ Կրթաթոշակի չափը հայագիտական ուղղվածությամբ մասնագիտությունների համար կկազմի 65 հազար դրամ, բնագիտական և այլ մասնագիտությունների համար` 60 հազար դրամ, տնտեսագիտական և իրավաբանական մասնագիտությունների համար` 55 հազար դրամ, ինչպես նաև դոկտորանտներին` 65 հազար դրամ։

«ԱԺ-ն ընդունել է աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրենսդրական կարգավորումը, որով մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում մի շարք մասնագիտություններով սովորող և միաժամանակ աշխատող անձանց եկամտային հարկը կվերադարձվի ուսման վարձի փոխհատուցման նպատակով:

Պետության կողմից իրականացվել է սոցիալապես անապահով շուրջ 2230 ուսանողի, ինչպես նաև սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի ընտանիքների շուրջ 917 ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցում՝ 50-100%-ի չափով: Փոխհատուցում ստացած ուսանողների թիվը 2019 թ. կազմել է շուրջ 3,147, ուսման վարձավճարի փոխհատուցման գումարը՝ 654 մլն դրամ։ Տարբեր չափերով փոխհատուցվել են նաև երկու և ավելի երեխա ունեցող, ապրիլյան պատերազմի օրերին ծառայած ուսանողների վարձավճարները»,- նշեց վարչապետը։

Կառավարության որոշմամբ՝ Հայաստանը ներկայացնող օլիմպիական խաղերի չեմպիոնների համար նախատեսված պատվովճարը կրկնապատկվել է՝ կազմելով 200 հազար դրամ՝ նշեց վարչապետը։

«Օլիմպիական խաղերի 2-րդ և 3-րդ մրցանակակիր դարձած մարզիկների համար սահմանվել է պատվովճարների վճարում, համապատասխանաբար՝ 140 հազար և 100 հազար դրամ, ինչը նախկինում նախատեսված չի եղել, ինչպես նաև պատվովճարի տրամադրում օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից աշխարհի չեմպիոն դարձած մարզիկին՝ նախկին 55 հազար դրամի փոխարեն 100 հազար դրամ: Կառավարության որոշմամբ՝ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթում հաղթած մարզիկներին պետությունն այսուհետ պարգևատրելու է 5-ական մլն դրամով»,-նշեց վարչապետը:

2020 թ. պետական բյուջեով գիտության ոլորտի ֆինանսավորումը նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է ավելի քան 1,5 մլրդ դրամով, որը հիմնականում ուղղվելու է «Գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացում» և «Պայմանագրային հետազոտությունների նոր գիտական թեմաների, այդ թվում` թիրախային  գիտական թեմաների ֆինանսավորում» ծախսային ծրագրերի իրականացմանը:

Սկսած 2020 թ. մարտի 1-ից՝ բոլոր կենսաթոշակառուները կարող են թատերական և համերգային ներկայացումների, ինչպես նաև թանգարաններ այցելել անվճար՝ նշեց վարչապետը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում