Ի՞նչ է արվելու, որ դիմակների ուռճացված գներն էլ ավելի չբարձրանան

ՌՌոզա Խաչատրյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց, թե ինչ է նախատեսվում անել, որ դիմակների առանց այդ էլ ուռճացված գներն էլ ավելի չբարձրանան դիմակներ կրելը պարտադիր դառնալուց հետո:

«Դա իրականում բավականին ազատականացված շուկա է՝  ներմուծվում են, և արդեն իսկ արտադրվում են ՀՀ-ում՝ բավականին մեծ քանակով: Համաձայն եմ՝ գներն աճել են, էականորեն են աճել և ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհով մեկ: Համոզված եմ, որ դա պայմանավորված է զուտ շուկայով, որովհետև ակնհայտորեն բոլոր տեղերում դրա կարիքը կա: Կարծում եմ՝ մենք կարող ենք անդրադառնալ գնային հարցերին, ինչ-որ մեխանիզմներ կարող ենք մշակել»,- նշեց Ավինյանը:

Նա հայտնեց, որ առաջնահերթ տուգանվելու են նրանք, ում ցուցված է եղել ինքնամեկուսացում, բայց դա չի պահվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում