Կառավարությանը հաջողություն եմ մաղթում, բայց շատ հարցերում համակարծիք չեմ. նախկին վարչապետ

ՎՎարդուհի Բալյան

Հանձնաժողովի փակ նիստում այսօր բացատրություն եմ տվել իմ արած հայտարարության հետ կապված: Այդ մասին այսօր ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողվի նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը:

Հիշեցնենք՝ նա ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ ապրիլյան պատերազմի ընթացքում անորակ վառելիք է օգտագործվել: 

Անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին, մասնավորապես՝ Կառավարության գործունեությանը, Կ.Կարապետյանը նշեց. «Կառավարությանը հաջողություն եմ մաղթում, բայց շատ հարցերում Կառավարության հետ համակարծիք չեմ»:

2018-ի ապրիլյան իրադարձությունների հետ կապված՝ նախկին վարչապետը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ այդ օրերի բանակցություններն իրենց ներքին գործն են: «Ես չեմ գնացել, ազատել նրան, հանդիպել եմ նրա հետ, դատախազին միջնորդել եմ վերացնել անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը, որպեսզի իրավիճակից տրամաբանորեն դուրս գանք»,- ասաց Կարապետյանը: Իսկ հարցին՝ Դուք Ձեզ խաբված չե՞ք զգում եք, պատասխանեց՝ ոչ: 

Անդրադառնալով «Մարտի 1»-ի գործով դատավարությանը և Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ իր ներկայացրած միջնորդությանը՝ Կ.Կարապետյանն ասաց. «Ես նախ չափազանց շահագրգռված եմ, որ Մարտի 1-ի հետ կապված հանրությանը տրվի համապատասխան տեղեկություն: «Երկրորդ՝ ես հարգում և գնահատում եմ Ռ.Քոչարյանի ներդրումը ՀՀ և ԱՀ անկախության և կայունության գործում: Եվ երրորդ՝ երկու տարի է՝ ընթանում է այս դատական պրոցեսը, և այն կարող է դեռ երկար տևել, այդ պատճառով միջնորդել եմ, որ փոխվի խափանման միջոցը»: 

Նա հայտարարեց, որ «Մարտի 1»-ի գործընթացը գրգռված և քաղաքականացված է: «Որևէ մեկը չի ասում՝ անմեղացրեք մեղավորին, այլ գործընթացը շարունակեք խափանման միջոցը փոխելով»,- ընդգծեց նախկին վարչապետը: 

Հարցին՝ Սերժ Սարգսյանի հետ զրուցե՞լ է, Կ.Կարապետյանը պատասխանեց, որ երեկ հեռախոսազրույց է ունեցել նրա հետ և շնորհավորել Եռատոնի կապակցությամբ: 

Հեռանալիս նշեց, որ քաղաքականությամբ չի զբաղվելու և լավ տրամադրություն մաղթեց բոլորին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում