ՆՆարե Ոսկանյան

Թաթոյանը՝ ԱԺ-ում հնչած սեռական բնույթի հայհոյանքին չարձագանքելու մասին

Թաթոյանը՝ ԱԺ-ում հնչած սեռական բնույթի հայհոյանքին չարձագանքելու մասին

Ազգային ժողովում այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ողջունեց ՄԻՊ զեկույցում հնչած միտքը, որ չի կարելի արժանապատվությունը նսեմացնող խոսք ասել, քանի որ այն ատելության մթնոլորտ է ստեղծում և բռնության դեպքերի կարող է հանգեցնել:

Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչպես է ստացվում, որ, օրինակ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի կողմից ԱԺ-ում հնչող սեռական բնույթի հայհոյանքը ՄԻՊ-ի կողմից որևէ արձագանքի չի արժանանում: Հովհաննիսյանը հիշեցրեց, որ այդ հայհոյանքը տրանսֆորմացվել է փողոց, և կոնկրետ բռնության դեպք է արձանագրվել, իսկ ՄԻՊ-ը պաշտոնական հայտարարություն է տարածել միևնույն պատմության մեկ այլ դրվագի վերաբերյալ միայն: Այն բնորոշվել է որպես կնոջ սեռի հիմքով պայմանավորված վիրավորանք: Պատգամավորը հետաքրքրվեց՝ դա  պատահականությո՞ւն է, օրինաչափությո՞ւն, թե՞ թերացում:

Արման Թաթոյանն ընդգծեց, որ դա օբյեկտիվ աշխատանք է: Շեշտեց, որ խոսքը վերաբերում է կնոջը, այն էլ՝ ընդդիմադիր ներկայացուցչի: Դրանից առաջ երկու պատգամավորների վիրավորական արտահայտություններ միմյանց հնչեցնելու առիթով իր հայտարարությունը, Թաթոյանի խոսքով, կունենար քաղաքական հենք և նշանակություն: Ասաց՝ ճիշտ է համարում, որ հայտարարություն չի տարածել:

«Ինչ վերաբերում է հետագայում տեղի ունեցած միջադեպին, ՄԻՊ-ը նախաձեռնել է անհապաղ քննարկում, աշխատանքային խմբերը են այցելել ոստիկանության բաժիններ, հիվանդանոցներ: Այդ գործը գտնվում է քննարկման փուլում: Պարզաբանումների պահանջով գրություններ են հասցեագրված ոստիկանություն: Գրությունների արդյունքներով նաև կտրվեն համապատասխան գնահատականներ՝ ՄԻՊ-ի իրավասությունների սահմաններում»,- ասաց Թաթոյանը:

Արթուր Հովհաննիսյանն արձագանքեց, որ համամիտ չէ Թաթոյանի դիտարկմանը, քանի որ այն սեռական բնույթի հայհոյանքը, որը հնչել է, մարդու արժանապատվությունը վիրավորելու օրինակ է: Հիշեցրեց մեկ այլ դրվագ, երբ նույն խմբակցության ղեկավարի կողմից Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանին էր ուղղվել վիրավորանք, սակայն դրան ևս ՄԻՊ-ը չի արձագանքել: 

Թաթոյանն ընդգծեց, որ ԱԺ-ում նման միջադեպերը տգեղ են, բայց ՄԻՊ-ը չի կարող կոնկրետ քաղաքական նշանակության, միջադեպի հետ կապված կոնկրետ մարդկանց հետ կապված գնահատական տալ: Նշեց, որ նա իր աշխատանքի ընթացքում անում է կանխարգելիչ հայտարարություններ, որպեսզի նպաստի նման միջադեպերի բացառմանը:

«Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը նրա համար է, որ  ոչ թե պաշտպանի պաշտոնատար անձին, այլ պաշտպանի քաղաքացուն: Այդ կանոնը ամրագրված է Սահմանադրական օրենքում, որն արգելում է պետական կառավարման մարմիններին դիմել մարդու իրավունքների պաշտպանին»,- ընդգծեց Թաթոյանը: Ընդգծեց, որ վիրավորական է հղի կնոջ հանդեպ այդպիսի արտահայտություններ թույլ տալը, բայց Մարդու իրավունքների պաշտպանը չի կարող սկսել պաշտպանել բոլոր կառավարման մարմինների ղեկավարներին: Ասաց՝ դա օրենքն է արգելում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում