45 ծանր եւ ծայրահեղ ծանր պացիենտ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքում

ԱԱրման Գալոյան

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքում այս պահին 45 ծանր եւ ծայրահեղ ծանր պացիենտ կա,- տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ:

Նախարարն այսօր այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Թորոսյանի խոսքով՝ եւս 70 ծանր եւ ծայրահեղ ծանր պացիենտներ կան ԲԿ–ի այլ բաժիններում։

Թորոսյանն անդրադարձել է նաև ԲԿ–ի ծանրաբեռնվածությանը. «Գրիգոր Լուսավորիչ ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքն ամենամեծն է Հայաստանում եւ այս պահին ազատ տեղ չկա»,- նշել է նա։

Ըստ Թորոսյանի, ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքում առկա է թոքերի արհեստական օդափոխության 40 սարք, որոնցից օգտագործված են մի քանիսը։ 

«Շատ են հարցնում, թե ո՞նց է եղել, որ 70–80 ծանր հիվանդ կա ու միացված չէ թոքերի արհեստական օդափոխության սարքը։ Պատասխանը շատ պարզ է, այդ ամենը բժշկական որոշում է եւ կոնկրետ դեպքով՝ կարիք լինում է միացվում է, չի լինում՝ չի միացվում»,– պարզաբանել է նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում