ՆՆարե Ոսկանյան

Պատերազմի վետերանները հայրենասիրության կենդանի դասագիրք են. նախագահը հեռախոսազրույց է ունեցել վետերանի հետ

Պատերազմի վետերանները հայրենասիրության կենդանի դասագիրք են. նախագահը հեռախոսազրույց է ունեցել վետերանի հետ

Պատերազմի վետերանները հայրենասիրության կենդանի դասագիրք են․ Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Հայրենական մեծ պատերազմի վետերան Մարգարիտա Դարբինյան-Մելիքյանի հետ: Տեղեկացնում են նախագահի աշխատակազմի լրատվության բաժնից:

Նախագահը պատերազմի մասնակից հայուհուն շնորհավորել է Մեծ հաղթանակի 75-ամյակի առթիվ և հղել իր ջերմ բարեմաղթանքները: Սարգսյանը մեծապես արժևորել է մեր ժողովրդի մասնակցությունը Հայրենական մեծ և Երկրորդ համաշխարհային պատերազմներին, նշելով, որ հաղթանակը ձեռք է բերվել Խորհրդային Միության ժողովուրդների միասնական ջանքերով: Նախագահն ասել է, որ Հայրենական պատերազմի վետերանները հայրենասիրության կենդանի դասագիրք են այսօրվա և վաղվա սերունդների համար: Հանրապետության նախագահը մարտի 18-ին ևս հեռախոսազրույց էր ունեցել Մարգարիտա Դարբինյան-Մելիքյանի հետ՝ շնորհավորելով նրա ծննդյան 100-ամյակը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում