ՆՆարե Ոսկանյան

Ֆաշիզմի դեմ պայքարում անուրանալի դեր է ունեցել նաև արցախահայությունը. Գրիգորի Մարտիրոսյան

Ֆաշիզմի դեմ պայքարում անուրանալի դեր է ունեցել նաև արցախահայությունը. Գրիգորի Մարտիրոսյան

ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը Եռատոնի առթիվ  շնորհավորական ուղերձ է հղել՝ նշելով, որ այսօր բոլորս խոնարհվում ենք նրանց հիշատակի առջև, որոնք ազգային իղձերի իրագործման համար կռել են հաղթանակն ու  պարգևել արժանապատիվ ապագա կառուցելու հնարավորություն: Եվ յուրաքանչյուրիս գերխնդիրն է ամրապնդել հաղթանակները՝ անվտանգության շարունակական ամրապնդմամբ, տնտեսության կայուն զարգացմամբ, հոգևոր, մշակութային արժեքների և, իհարկե, հիշողության պահպանմամբ:

«Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի հարգարժան վետերաններ, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման ակունքներում կանգնած ազատամարտիկներ,

Այս տարի նշում ենք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյա հոբելյանը: ԽՍՀՄ ժողովուրդները հերոսաբար դիմակայել են հրեշավոր մարտերին և տասնյակ միլիոնավոր կյանքերի գնով ապահովել խաղաղ ապագան: Ֆաշիզմի դեմ պայքարում իր սխրանքներով անուրանալի դերն է ունեցել նաև արցախահայությունը՝ սերունդներին թողնելով հայրենասիրության և անձնվիրության յուրահատուկ դասեր:

Մեր բազմադարյա պատմությունը հարուստ է հերոսապատումներով, այդ պատումները կերտած նվիրյալների կերպարներով ու գաղափարական անխոցելի շերտերով: Թերևս, մտքի ու ոգու աներևակայելի թռիչքն էր, որ հաղթահարեց Շուշիի բարձունքը, մեկընդմիշտ լռեցրեց ադրբեջանական մահաբեր կրակակետերն ու բերդաքաղաքը վերադարձրեց իրական տերերին: Խաղաղվեց Շուշիի և աստիճանաբար Արցախ աշխարհի երկնակամարը: Այդ խաղաղությունը կերտողն ու այսօր պարտադրողը համայն հայության պարծանք Արցախի Հանրապետության պաշտպանության բանակն է: Մեր անվտանգության հիմնական երաշխավորը շարունակում է իր առաքելությունը՝ շարունակաբար կատարելագործվելով և ամուր պահելով սահմանը»,- ասված է ուղերձում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում