ԱԱրման Գալոյան

Արայիկ Հարությունյանը մայիսի 21-ին Արցախի նախագահի պաշտոնը ստանձնելիս երդման խոսքը կհղի Շուշիից

Արայիկ Հարությունյանը մայիսի 21-ին Արցախի նախագահի պաշտոնը ստանձնելիս երդման խոսքը կհղի Շուշիից

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել մայիսյան եռատոնի առթիվ: Հարությունյանը նաև տեղեկացրել է, որ  մայիսի 21-ին Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ երդման հանդիսավոր խոսքը կհղի պատմական Շուշիից:

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Եռատոնի խորհուրդը մեր ժողովրդի կյանքում առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այն իրենում ամփոփում է մեր համազգային հաղթանակների ու խաղաղության, մեր արժանապատիվ գոյության համար ամենաթանկ հատուցումը՝ հազարավոր անմեղ կյանքեր: Այսօր իմ գլուխն եմ խոնարհում Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման մարտում փառավոր հաղթանակ կերտած մեր ժողովրդի քաջարի զավակների թողած անուրանալի ավանդի առաջ: Հպարտ եմ, որ եղել եմ հայոց բերդաքաղաք Շուշին վերջնականապես մերը դարձրած ազատության զինվորներից մեկը, որտեղ հերոսի մահով ընկան լավագույնները. հազա՜ր փառք բոլոր նահատակներին:

Սրտագին շնորհավորանքներս մեր միասնական հայրենիքի սահմաններն անառիկ պահողին և տարածաշրջանում խաղաղության իրական երաշխավորին՝ պաշտպանության բանակին ու նրա ողջ անձնակազմին՝ բանակի ստեղծման 28-րդ տարեդարձի կապակցությամբ:

Հայրենիքում և Սփյուռքում ապրող սիրելի՛ հայություն

Այս պարտավորեցնող պահին հայտարարում եմ, որ, ի նշանավորումն հայ ժողովրդի տարած հաղթանակների, մայիսի 21-ին Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ երդման հանդիսավոր խոսքս ժողովրդիս կհղեմ պատմական Շուշիից՝ որպես հավատի հավաստում լուսավոր գալիքի նկատմամբ:

Փա՜ռք հայ ժողովրդին:

Կեցցե՜ն նրա հերոսական զավակները»,- ասված է Արցախի նորընտիր նախագահի ուղերձում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում