ԼԼիլիթ Սեդրակյան

Մայիսի 9-ին Նիկոլ Փաշինյանը կայցելի Արցախ

Մայիսի 9-ին Նիկոլ Փաշինյանը կայցելի Արցախ

Մայիսի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի Արցախի Հանրապետություն: 

Կառավարության ղեկավարի որոշմամբ՝ այցը կազմակերպելու և անցկացնելու նպատակով մայիսի 9-10-ը Արցախ են գործուղվելու վարչապետի արարողակարգի պատասխանատու Վահե Հակոբյանը և վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Մանվել Ավետիսյանը:   

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ այցը լուսաբանելու նպատակով մայիսի 8-10-ը Արցախ են գործուղվել վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը և վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում