ՆՆարե Ոսկանյան

Ձեր գեղեցկությունը այս դահլիճում թող անսպառ լինի. ԱԺ փոխնախագահը շնորհավորեց Նաիրա Զոհրաբյանի տարեդարձը

Ձեր գեղեցկությունը այս դահլիճում թող անսպառ լինի. ԱԺ փոխնախագահը շնորհավորեց Նաիրա Զոհրաբյանի տարեդարձը

Խորհրդարանում այսօր պատգամավորները նաև ժպտալու և դրական էմոցիաներ ստանալու առիթ ունեցան: Ամբիոնին մոտեցավ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և դիմեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին:

«Պետք է քննադատեմ Ձեզ: Օրեր առաջ դուք ինձ քննադատեցիք, և ես Ձեզ ասացի, որ միշտ պատրաստ եմ Ձեզնից լսել Ձեր խորհուրդը, և հիմա ուզում եմ նաև դրա առարկայական ապացույցը ներկայացնել»,- ասաց Սիմոնյանը և հեռացավ  ամբիոնից, ապա վերադարձավ վարդերի փնջով: Այն նվիրեց Զոհրաբյանին՝ շնորհավորելով նրա տարեդարձը: Ներողություն խնդրեց սոցիալական հեռավորությունը չպահելու համար:

«Մենք  հաճախ վիճում ենք, քաղաքական տարբեր հայացքներ ունենք տարբեր հարցերի հետ կապված: Բայց Ձեր փորձառությունը, Ձեր գեղեցկությունն այս դահլիճում թող անսպառ լինի»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում