ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիայի արևելքը ներկայացվել է որպես Հայաստան. Ermenihaber

Թուրքիայի արևելքը ներկայացվել է որպես Հայաստան. Ermenihaber

Թուրքական օգնամիջոցներն իրենց դժգոհությունն են հայտնել Modern Times Group (MTG) հոլդինգի շրջանակում գործող Viasat History հեռուստաալիքին, որի եթերում ցուցադրված «Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենանշանակալի իրադարձությունները» հաղորդման ժամանակ ցուցադրված քարտեզում Թուրքիայի արևելքը ներկայացվել է որպես Հայաստան:

Ըստ տեղեկությունների՝ այս հաղորդումը մի քանի անգամ եթեր է հեռարձակվել շաբաթվա տարբեր օրերին և ժամերին: Թուրքիայում մտահոգված են, քանի որ թուրքերեն հեռարձակվող և նման հաղորդում պատրաստած հեռուստաալիքը բավական բարձր վարկանիշ ու մեծ լսարան ունի։

Viasat History հեռուստաալիքն ունի մոտ 91 միլիոն բաժանորդ 37 երկրում: Այն տարածված է նաև Աֆրիկայի, Ասիայի երկրներում և ԱՄՆ-ում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում