ՄՄարիամ Պետրոսյան

Բռնությունը կամ բռնության սպառնալիքն անթույլատրելի են․ Թաթոյանը՝ ԱԺ-ի միջադեպի մասին

Բռնությունը կամ բռնության սպառնալիքն անթույլատրելի են․ Թաթոյանը՝ ԱԺ-ի միջադեպի մասին

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է այսօր խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին։

«Կանոնները, որոնք վերաբերում են բոլորին, բայց հատուկ կարևորություն ունեն բարձր վստահության մանդատ ստացած քաղաքական մեծամասնության և դրա յուրաքանչյուր ներկայացուցչի համար:

Չի կարելի օգտագործել մարդու արժանապատվությունը վիրավորող, նսեմացնող խոսք. դա բերում է վտանգավոր հետևանքների, դա կրկնապատկում է վիրավորանքն ու ատելությունը, սադրում է բռնություն:

Այս պահանջը հատկապես վերաբերում է հանրային պաշտոն զբաղեցնող և հանրային գործունեություն ծավալող անձանց, ովքեր իրենց քաղաքական կամ այլ խոսքում պետք է լինեն զսպված և թույլ չտան ատելություն գեներացնող, լարվածություն առաջացնող որևէ խոսք: Դա նույնությամբ վերաբերում է քաղաքական ելույթին կամ բանավեճին:

Ուզենք թե ոչ՝ խորհրդարանում հնչող խոսքն ու պահվածքը օրինակ են դառնում հասարակության համար: Ուստի այստեղ հատկապես պետք է պահպանել սեփական կարգավիճակի սահմանները և սեփական վարքագծի օրինակով նպաստել հասարակությունում համերաշխության ու փոխադարձ հարգանքի երաշխավորմանը:

Բռնությունը կամ բռնության սպառնալիքն անթույլատրելի են սկզբունքորեն՝ անկախ նրանից՝ երբ և ում կողմից է դա արվում կամ ում է ուղղված։

Ի վերջո, բոլորիս գլխավոր նպատակն է իսպառ բացառել, վերջնականորեն արմատախիլ անել վիրավորանքն ու արժանապատվության նվաստացումը, ատելություն գեներացնող ցանկացած տեսակի խոսք»,- նշված է հայտարարությունում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում