Սաակաշվիլին նշանակվել է Ուկրաինայի Բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավարի պաշտոնում

Սաակաշվիլին նշանակվել է Ուկրաինայի Բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավարի պաշտոնում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի տարածաշրջանային պետական ​​կառավարման նախկին ղեկավար Միխայիլ Սաակաշվիլիին նշանակել է Ուկրաինայի Բարեփոխումների Ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավարի պաշտոնում: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությանը:

Զելենսկին շնորհավորել է քաղաքական գործչին «նոր և պատասխանատու պաշտոն զբաղեցնելու» համար և հույս հայտնել, որ Սաակաշվիլին կկարողանա նոր լիցքեր հաղորդել Բարեփոխումների ազգային խորհրդի աշխատանքին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահը ցանկանում էր Սաակաշվիլիին նշանակել Բարեփոխումների հարցերով փոխվարչապետի պաշտոնում, սակայն առաջարկը Գերագույն ռադայում բավական քանակությամբ ձայներ չէր ստացել:

Ուկրաինայի Բարեփոխումների Ազգային խորհուրդն ստեղծվել է 2014 թվականին ՝ երկրի այդ ժամանակվա նախագահ Պետրո Պորոշենկոյի հրամանով: Դա Ուկրաինայի նախագահի ներքո գործող հատուկ խորհրդատվական մարմին է:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում