Ի պատասխան որոշ լրատվամիջոցների տարածած այն տեղեկատվության, թե, իբր, հանրապետության նախագահի և վարչապետի միջև ինչ-որ գործարք-պայմանավորվածություն կա Ազգային ժողովի ընդունած՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շուրջ, հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը, հաշվի առնելով մի շարք ԶԼՄ-ներից ստացած հարցումները, հայտնում է.
Հանրապետության նախագահը մեկ անգամ չէ, որ տարբեր, այդ թվում՝ միջազգային հանրահայտ հարթակներում անդրադարձել է բնապահպանական խնդիրների կարևորությանն, ինչը վերոհիշյալ մարդիկ տարբեր պատճառներով ի վիճակի չեն հասկանալ: Իբրև հետևանք՝ նրանց մեջ շարունակաբար ծնվում են տարաբնույթ անհեթեթություններ:
Ինչ վերաբերում է Ազգային ժողովի ընդունած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքին, ինչպես արդեն տեղեկացրել ենք, այն գտնվում է նախագահի աշխատակազմում: Աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներն ուսումնասիրում են օրենքն, իրականացնում իրավական և այլ մասնագիտական փորձաքննություն՝ հանրապետության նախագահին եզրակացություն ներկայացնելու նպատակով: Սահմանադրության համաձայն՝ նախագահը դրանց վերաբերյալ իր դիրքորոշումը կարտահայտի սահմանված ժամկետում»,- նշված է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:










