ՆՆարեկ Սահակյան

Նա չի կարող երկար թաքնվել Մոսկվայի արվարձաններում, թավիշն այդ իմաստով ավարտված է. Ալեն Սիմոնյանը՝ Միքայել Մինասյանի մասին

Նա չի կարող երկար թաքնվել Մոսկվայի արվարձաններում, թավիշն այդ իմաստով ավարտված է. Ալեն Սիմոնյանը՝ Միքայել Մինասյանի մասին

Հայաստանի նախկին դեսպանն իր տեսաուղերձում ընդունեց, որ ինքը պարտավորություն ունի ՀՀ-ի հանդեպ, իսկ մնացածին լուրջ չեմ մոտենում: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը:

Նա վստահ է, որ շուտով շատ հարցերի հանգամանալից պատասխաններ կտրվեն: 

«Նա չի կարող երկար թաքնվել Մոսկվայի արվարձաններում, ինչ-որ նկուղում, և դա, ի դեպ, բոլորին է վերաբերում. հերթով պատասխան են տալու: Թավիշն այդ իմաստով ավարտված է: Ի պատասխան իշխանության գործողությունների՝ որոշ շրջանակների մոտ սրացումներ են տեղի ունենում, և մենք շուտով ականատես կլինենք հետաքրքիր զարգացումների»,- ասաց Ա.Սիմոնյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում