ՆՆարե Ոսկանյան

Ռուսաստանը մեր թիվ մեկ գործընկերն է անվտանգության ոլորտում․ վարչապետ

Ռուսաստանը մեր թիվ մեկ գործընկերն է անվտանգության ոլորտում․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի հարցին, թե ինչպե՞ս կգնահատի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների դինամիկան, նշեց, որ համավարակի ընթացքում տեսակոնֆերանսներ են կազմակերպվում։

Տեղեկացրեց, որ ԵԱՏՄ շրջանակում երկու հանդիպում է եղել. մեկ հանդիպում երկրների ղեկավարների մակարդակով, ևս մեկը՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ։ Վարչապետը նաև տեղեկացրեց, որ այսօր էլ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախագահի հետ է հեռախոսազրույց ունեցել։

Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ վարչապետն ընդգծեց՝ հայ-ռուսական հարաբերությունները  շարունակում են մնալ ռազմավարական, դաշնակցային։ «Ռուսաստանը մեր թիվ մեկ գործընկերն է անվտանգության  ոլորտում»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը տեղեկացրեց, որ շարունակում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ինտենսիվ աշխատել և արդյունավետ համագործակցել։ Դա վերաբերում է նաև Եվրասիական տնտեսական միությանը։

«Ես կարող եմ ասել, որ մեր հարաբերությունները գնահատվում է բարձր մակարդակի, ինչը չի նշանակում, որ այդ հարաբերություններում չկան հարցեր։ Այդ հարաբերություններում կան հարցեր։ Կա օրակարգ»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց՝ գաղտնիք  չկա, որ ՀՀ-ում 2018 թվականից հետո սկսվել է նոր  քաղաքական իրավիճակ, և մեր գործընկերները խնդիր ունեն այդ նոր քաղաքական իրավիճակի պայմաններին հարմարվելու։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում