ՆՆարե Ոսկանյան

Նախորդ տարի առևտրային բանկերում ժամկետանց վարկերի կշիռը աննախադեպ ցածր է եղել․ Փաշինյան

Նախորդ տարի առևտրային բանկերում ժամկետանց վարկերի կշիռը աննախադեպ ցածր է եղել․ Փաշինյան

«2019 թվականի  ընթացքում Հայաստանի միջազգային պահուստներն աճել են 26,1 տոկոսով կամ շուրջ 590 միլիոն ԱՄՆ դոլարով՝ տարեվերջին հասնելով 2,85 միլիարդ դոլարի»,-տեղեկացրեց վարչապետը՝ նշելով նաև, որ երրորդ հանրապետության պատմության մեջ  Հայաստանի միջազգային պահուստները երբեք այդպիսի մակարդակ չեն ունեցել։

Ազգային ժողովում ներկայացնելով Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարողականը՝ վարչապետը հայտնեց, որ բանկային համակարգի ակտիվները տարեսկզբից աճել են 16,9 տոկոսով։ Տրամադրված վարկերի ծավալն աճել է 16,9 տոկոսով, ներգրավված ավանդների ծավալը՝  20,7 տոկոսով։

Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ նախորդ տարի բանկերում ոչ ռեզիդենտներից  ներգրավված ավանդներն ավելացել են 48 տոկոսով։ 

«Այս միտումը մի կողմից համահունչ է ցածր տոկոսադրույքներով շուկաներից դեպի բարձր  տոկսադրույքների շուկա կապիտալի հոսքի համաշխարհային պրակտիկային, իսկ մյուս կողմից վերահաստատում է Հայաստանի տնտեսության, այդ թվում՝ ֆինանսական համակարգի նկատմամբ օտարերկրյա տնտեսվարողների մոտ վստահության ամրապնդումը»,- ընդգծեց վարչապետը։

2019 թվականի արդյունքներով՝ առևտրային բանկերի տրամադրած վարկերի մեջ  ժամկետանց վարկերի կշիռը նախորդ տարվա ընթացքում նվազել է։ Դեկտեմբերին կազմել է 0,85 տոկոս։ 

«Այս ցուցանիշը խոսում է այն մասին, որ դեկտեմբերի դրությամբ ՀՀ քաղաքացիների վարկունակությունը՝ նրանց վերցրած վարկերի սպասարկման կարողությունը, աննախադեպ բարձր է եղել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում