ՆՆարե Ոսկանյան

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տնտեսապես ավելի մրցունակ դարձնելն ընդունելի մոտեցում է․ Փաշինյան

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տնտեսապես ավելի մրցունակ դարձնելն ընդունելի մոտեցում է․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովում պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանի հարցին, հաստատեց, որ կան գազի գնի տատանումների հետ կապված մտահոգություններ:

Վարչապետը նշեց, որ Ռուսաստանի «Գազպրոմի» գործընկերների ձգտումը՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տնտեսապես ավելի մրցունակ դարձնել, ընդհանուր առմամբ հասկանալի և ընդունելի է։

«Գազը խողովակով գնում-հասնում է բաժանորդին։ Եթե այդ խողովակը չսպասարկվի, մեկ-երկու տարուց ուղղակի շարքից դուրս կգա, և գազը չի հասնի տեղ։ Այդ խողովակը որպեսզի լինի, պետք է ընկերությունը պատշաճ շահույթ ունենա, որ այդ շահույթով սպասարկի այդ ենթակառուցվածքները»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այս փուլում նկատելի է, որ ռազմավարական գործընկեր երկրի կազմակերպությունը համընդհանուր ճգնաժամի պայմաններում  և էներգակիրների շուկայի փլուզման պարագայում կարծում է, որ այլ մոտեցում պետք է ցուցաբերի։ Վարչապետը նշեց, որ կփորձեն իրենց գործընկերների հետ խոսել, մանավանդ որ ԵԱՏՄ օրակարգում ամենակարևոր խնդիրներից մեկը էներգետիկ  շուկայի ձևավորումն է։ Փաշինյանը կարծում է, որ այսօրվանից այդ տրամաբանությամբ պետք է շարժվենք առաջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում