Տնտեսությունն այն ոլորտն է, որտեղ մենք ձախողում չենք ունեցել 2019-ին․ Փաշինյան

ՌՌոզա Խաչատրյան

Տնտեսությունն այն ոլորտն է, որտեղ մենք ձախողում չենք ունեցել 2019-ին, նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տնտեսական ոլորտի ձախողումները թվարկելու մասին պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցին ի պատասխան։

«Ինչպե՞ս կարելի է խոսել տնտեսական ձախողումների մասին, երբ մենք ամբողջ եվրոպական տարածաշրջանում ամենամեծ տնտեսական աճը արձանագրած երկիրն ենք։ Իհարկե, մեր բազան ցածր է, և դրա վրա ավելի հեշտ է բարձր տնտեսական աճ արձանագրելը, բայց ես կարող եմ ասել, որ 2019-ին մենք կարողացել ենք հասնել տնտեսական հեղափոխության տեմպի և դինամիկայի։ Որովհետև մենք բացառիկ ցուցանիշներ ունենք։ Կարող էր նաև ավելի բարձր լինել»,- նշեց վարչապետը:  Փաշինյանը հավելեց, որ իրենք կանխատեսում էին 8 տոկոս տնտեսական աճ, բայց ստացվեց ավելի քիչ, ինչն ըստ կանխատեսումների՝ 46 միլիարդ դրամը տնտեսվարողների վերադարձնելու արդյունքում է տեղի ունեցել։

Վարչապետի կարծիքով՝ տնտեսական հաջողությունների մեջ է նաև այն, թե ՀՀ քաղաքացիները որքանով են կարողացել սոցիալական աջակցության տրամաբանությունից տեղափոխվել  աշխատանքի և աշխատանքի խրախուսման տրամաբանություն։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում