ՆՆարե Ոսկանյան

Վարչապետը ներկայացրեց զբաղվածության խթանման արդյունքները

Վարչապետը ներկայացրեց  զբաղվածության խթանման արդյունքները

«2018 թվականի մայիսից մինչև 2019 թվականի վերջ Հայաստանում ստվերից դուրս է եկել կամ ստեղծվել է ավելի քան 87,000 աշխատատեղ»,- ԱԺ ամբիոնից տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ներկայացնելով 2019 թվականին Կառավարության ծրագրի կատարողականը՝ վարչապետն ընդգծեց, որ այդ տարվա երրորդ եռամսյակի դրությամբ Հայաստանում գործազրկության մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2,1 տոկոսային կետով, իսկ զբաղվածության մակարդակն աճել է 2,5 տոկոսով։

Ըստ վարչապետի՝ այդ ցուցանիշները ցույց են տալիս Կառավարության ծրագրի քաղաքականության շոշափելի արդյունքը՝ զբաղվածության  խթանման, գործազրկության կրճատման ուղղությամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում