ԱԱրման Գալոյան

Ավելի քան 62 մլրդ դրամի օժանդակություն՝ հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում

Ավելի քան 62 մլրդ դրամի օժանդակություն՝ հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում այսօր շարունակվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման քաղաքականության շուրջ քննարկումները։

Ամփոփվել են Կառավարության ընդունած հակաճգնաժամային միջոցառումների կատարման արդյունքները, ընթացիկ ցուցանիշները։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը զեկուցել է տրամադրված տնտեսական և սոցիալական օժանդակության ծավալների մասին. այսօրվա դրությամբ օժանդակության ընդհանուր հասանելի ծավալը կազմել է ավելի քան 62 մլրդ դրամ: Աջակցություն է ստացել շուրջ 24000 տնտեսավարող, 360000 ֆիզիկական անձ, իսկ կոմունալ վճարումների համար տրամադրված օժանդակության շահառուների թիվը գերազանցում է 1 միլիոնը: 

Խորհրդակցությանը քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների մեղմմանն առնչվող նոր գաղափարներ, որոնք վերաբերում էին սոցիալական թիրախային աջակցության շահառուների շրջանակի ընդլայնմանը, տնտեսական օժանդակության գործիքների կիրառմանը, գյուղացիական տնտեսությունների խթանմանը և այլ հարցեր։ Դրանց վերաբերյալ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն։

Ամփոփելով՝ վարչապետը նշել է, որ հակաճգնաժամային քաղաքականությունը պետք է միտված լինի աշխատանքի խրախուսմանը և ևս մեկ անգամ ընդգծել օժանդակության միջոցառումների հասցեականության կարևորությունը։ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շարունակել քննարկումներն այս տրամաբանությամբ և ներկայացնել առաջարկներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում